Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.02.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  

515-Ա  23.02.2017թ.

Գ. ՉԱՈՒՇԻ ՓՈՂՈՑԻ Հ.30 ՀԱՍՑԵՈՒՄ ՆՈՐԱՅՐ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ
ԵՎ ՆՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նորայր Ղուկասյանի դիմումը՝ Գ.Չաուշի փողոցի հ.30 հասցեում, սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի սահմանները ճշտելու և նոր հատակագիծ հաստատելու մասին։
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը համապատասխանում է անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 03.06.2009թ. հ.1124271 վկայականում ամրագրված՝ 416,9քմ մակերեսին, բայց 21,82քմ մակերեսը ներառված է նախագծային ճանապարհի սահմաններում և փաստացի ենթարկվել  է մասնակի ուրվագծային փոփոխության:
Քննարկվող հողամասն, ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի, գտնվում է 7-րդ գոտում:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ անցումային բուֆերային գոտում /ծածկագիր՝ 01-004-051-034/։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունք-ների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ,  53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով,  ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 17.02.2017թ. հ.18-06/1-141 եզրակացությունը.
1.Սահմանել, որ Գ.Չաուշի փողոցի հ.30 բնակելի տան  զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 416,9քմ։
2.ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ  հաստատված կարգի 26-րդ կետի համաձայն՝ Գ. Չաուշի փողոցի հ.30 հասցեում գտնվող 416,9քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
3.Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով՝ չեղյալ համարելով նախկինում թողարկված հ.113-2004 գլխավոր հատակագիծը։
4.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի  համապատասխան  ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքա-պետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից  երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա  ժամկետում։           
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։  




ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                 Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ