Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  

515-Ա  15.02.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի Հ.2364-Ա ԵՎ  ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի 2934-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հաշվի առնելով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 31.01.2018թ. տրված հ.01/22-34/574-18 գրությունը.
1.Երևանի քաղաքապետի 2017 թվականի հուլիսի 11-ի «Արղության փողոցի հ.1 հասցեում՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող հողամասում առկա կառույցն օրինականացնելու մասին» հ.2364-Ա որոշման 1-ին կետում «պարիսպ» բառը փոխարինել «պահակատուն» բառով։
2.Երևանի քաղաքապետի 2017 թվականի օգոստոսի 29-ի «Վարդաշենի 8-րդ փողոցի հ.33 հասցեում՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասերում քաղաքացի Ռուսլան Բադալյանի կողմից ինքնակամ իրականացված կառույցն օրինականացնելու մասին» հ.2934-Ա որոշման 3-րդ կետի 1) ենթակետով և 4–րդ կետով նախատեսված ժամկետը սահմանել սույն որոշման ընդունման պահից։
3.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։

 

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                 Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ