Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.02.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  

  517-Ա  23.02.2017թ.

ՀԱՂԹԱՆԱԿԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑԻ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.9 ՀՈՂԱՄԱՍԻ
ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմեն Գևորգյանի դիմումը՝ Հաղթանակի 5-րդ փողոցի 2-րդ նրբանցքի հ.9 հողամասի սահմանները ճշտելու և հողօգտագործման իրավունքը  ձևակերպելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել հողի սեփականության իրավունքի 30.11.1995թ. հ.Ա040335 պետական ակտը:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծով՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ ցածրահարկ բնակելի կառուցապատման գոտում:
Համաձայն տարածքի ճշգրտված տեղագրական հանույթի՝ Հաղթանակի 5-րդ փողոցի 2-րդ նրբանցքի հ.9 հողամասի փաստացի մակերեսը կազմում է 442.72քմ /փաստաթղթերով  ամրագրված 500.0քմ մակերեսի փոխարեն/, որն ընդգրկված  չէ ՀՀ հողային օրենսգրքի  60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման  8-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով,   ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, 135-րդ  հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, 64-րդ հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետով, 16-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.11.2016թ. հ.18-06/1-Գ-4651 եզրակացությունը.
1.Վերականգնել Հաղթանակի 5-րդ փողոցի 2-րդ նրբանցքի հ.9 հողամասի հողհատկացման հիմքերը՝  442.72քմ մակերեսի չափով։
2.Սահմանել, որ ՀՀ  հողային օրենսգրքի  64-րդ հոդվածի 8-րդ  կետի 1-ին ենթակետի համաձայն՝ սույն որոշման 1-ին կետում նշված հասցեում գտնվող 442.72քմ մակերեսով հողամասն օրենքի ուժով, սեփականության իրավունքով փոխանցվում է Արմեն Գևորգյանին։
3.ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Հաղթանակի 5-րդ փողոցի 2-րդ նրբանցքի հ.9  հասցեում գտնվող 442.72քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար բնակավայրերի և բնակելի կառուցապատման։
4.Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով  հաստատված հատակագծով։
5.Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի  կառավարման վարչությունների  պետերի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա։
8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ