Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
518-Ա  16.02.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.14 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԼԲԵՐՏ ՆԻԿՈԼԱՅԻ ԱԲՈՎՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 363.78ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ալբերտ Նիկոլայի Աբովյանի (ծնված 09.11.1943թ.) դիմումը։ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի հ.14 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 1153.78քմ, որից 490քմ մակերեսով հողամասն Ալբերտ Նիկոլայի Աբովյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (վկայական տրված 01.06.1999թ. հ.0143436)։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 30.01.2018թ. հ.1-0025, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 11.11.2011թ. հ.2167 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 02.02.2018թ.
հ.20-Ել-63 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի հ.14 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի  ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով.
1.Վերականգնել Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի հ.14 հասցեում Ալբերտ Նիկոլայի Աբովյանի սեփականության իրավունքը  բնակելի տան զբաղեցրած  և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 490քմ մակերեսով հողամասին կից 663.78քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 663.78քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
2.Սույն որոշման 1-ին կետում նշված 300քմ մակերեսով  հողամասից ավել օգտագործվող 363.78քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 3-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Ալբերտ Նիկոլայի Աբովյանին։
3.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին` Երևանի քաղաքապետի անունից Ալբերտ Նիկոլայի Աբովյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
4.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
5.Ընդունել ի գիտություն, որ
1)ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով,
2)հողամասի առուվաճառքի պայմանագիրն ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի  N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։
7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
8.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
9.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝ Հ. Մուրադյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                     Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ