Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.02.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  

519-Ա  23.02.2017թ.

ՄԵԼԱՆՅԱ  ԲԱՂԻՆՅԱՆԻ   ՀԵՏ  ԿՆՔՎԱԾ  ՀՈՂԱՄԱՍԻ  ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ  ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈԻ,
ՊԱՅՄԱՆԱԳՐՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ՈԻ  ԼՐԱՑՈԻՄՆԵՐ  
ԿԱՏԱՐԵԼՈԻ, ՀԱՍՑԵ   ՏՐԱՄԱԴՐԵԼՈԻ  ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել  Մելանյա Բաղինյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 1998թ. դեկտեմբերի 29-ի հ.1199 որոշման հիման վրա, Գյուլբենկյան փողոցի  հ. 39ա շենքի  բակում  գտնվող, սեփականության  իրավունքով  իրեն  պատկանող  ավտոտնակի /անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 15.12.1999թ. հ. 0093508 վկայական/ զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի  գործողության  ժամկետը  երկարացնելու   մասին։
Գյուլբենկյան փողոցի  հ. 39ա շենքի բակում   գտնվող  ավտոտնակի  կադաստրային  արժեքը  կազմում  է 532465 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և  60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով,   ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի  հ. 648-Ն  որոշմամբ   հաստատված հավելվածով,   հաշվի   առնելով  <<Հողի և ունեցվածքի  գործառնություններ>> ՓԲԸ-ի  27.01.2017թ.   հ.20/2 Ե-31  գրությունը.
1.Լիազորել  Երևանի  Արաբկիր  վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին` Հայաստանի   Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված  կարգով, Երևանի  քաղաքապետի անունից, Մելանյա Բաղինյանի  հետ  կնքել  համաձայնագիր՝ Գյուլբենկյան փողոցի  հ. 39ա  շենքի  բակում  գտնվող, սեփականության իրավունքով   իրեն  պատկանող    ավտոտնակի  զբաղեցրած  24.6քմ  մակերեսով   հողամասի  համար  12.11.1999թ. կնքված վարձակալության  հ. 03/702 պայմանագրի գործողության ժամկետը  երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին՝  ներառելով  պայմանագրում  հետևյալ  փոփոխություններն  ու  լրացումները.
1)պայմանագրի 19-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել  է  մինչև  2020 թվականի  հունվարի  31-ը:>>.
2)պայմանագրի 5.2 ենթակետից հանել  <<(այդ թվում՝ իրականացնել կապիտալ  շինարարություն) >>  բառերը.
3)պայմանագրի 5.5 ենթակետից հանել  <<կամ օտարել հողի վրա կատարված բարելավումները և ամրակայված  գույքը`  հօգուտ  Վարձատուի >> բառերը.
4)պայմանագրի 7-րդ կետը լրացնել  նոր՝  7.6  ենթակետով,   հետևյալ  բովանդակությամբ.
<<7.6 Վարձակալված   հողամասի   օգտագործման  նպատակի   փոփոխման  անհրաժեշտության   դեպքում   վարձատուն   իրավունք   ունի`  նախապես     տեղեկացնելով վարձակալին,  սահմանված  կարգով   լուծել   պայմանագիրը:>>.
5)պայմանագրի  9-րդ  կետը  շարադրել  հետևյալ  բովանդակությամբ.
<<Հողամասի  տարեկան  վարձավճարը  կազմում  է  տվյալ  հողամասի կադաստրային արժեքի  3/երեք/  տոկոսը, որը  կազմում է 12160 /տասներկու հազար  հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ: Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում   է  16476  ՀՀ  դրամ:>>.
6)պայմանագրի 13-րդ կետում <<103004220044>> թիվը  փոխարինել  <<900035311027>> թվով.
7)պայմանագրի 15-րդ կետում «0,25»  թիվը  փոխարինել  «0,05»  թվով:
2.Մելանյա Բաղինյանին պատկանող ավտոտնակին  տրամադրել  <<Գյուլբենկյան փողոց, հ.39ա շենք, ավտոտնակ հ.7>> հասցեն։
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ  գույքի    պետական  ռեգիստրի   համապատասխան  տարածքային ստորաբաժանմանն  ու  ՀՀ  ոստիկանության  Երևան   քաղաքի   բաժնին,  Արաբկիր   վարչական  շրջանի   ղեկավարին։
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում  նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի  համապատասխան տարածքային  ստորաբաժանումում։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու  ամսվա  ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության  վարչական  դատարան`  երկամսյա  ժամկետում։
6.Որոշման  կատարման  կազմակերպումն  ու  պատասխանատվությունը  դնել  Երևանի   Արաբկիր  վարչական  շրջանի   ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի  տնօրենի  վրա։
7.Սույն որոշման կատարման  ընթացքի  նկատմամբ հսկողությունն ապահովում  է  Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  քարտուղարը:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ