Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
519-Ա  16.02.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ 5-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.30/3 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԼԵՎՈՆԻ ՄՈՍՈՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հովհաննես Լևոնի Մոսոյանի (ծնված 19.09.1982թ.) դիմումը։ Երևանի Շահումյան 5-րդ փողոցի հ.30/3 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 447.05քմ, որից 295.5քմ մակերեսով հողամասը Հովհաննես Լևոնի Մոսոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է, իսկ 8.44 քմ մակերեսով հողամասը չի կարող փոխանցվել սեփականության իրավունքով, քանի որ զբաղեցված է հասարակական նշանակության շինությամբ և տրամադրման ենթակա չէ (վկայական տրված 06.04.2017թ. հ.06042017)։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01.12.2017թ. հ.1-0328, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 26.07.2017թ. հ.9660 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 13.12.2017թ. հ.20-Ել-1250 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Շահումյան 5-րդ փողոցի հ.30/3 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Շահումյան 5-րդ փողոցի հ.30/3 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հովհաննես Լևոնի Մոսոյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 295.9քմ մակերեսով հողամասին կից 142.71քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 142.71քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝  Հ. Մուրադյանի վրա։
                        

                     
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                     Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ