Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.02.2017

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  

520-Ա  23.02.2017թ.

ՎԻԿՏՈՐ ԽՈՋԱՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ  ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ,
ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վիկտոր Խոջայանի լիազորված անձ՝ Արտյոմ Մարտիկյանի դիմումը` Երևանի քաղաքապետի 2005թվականի ապրիլի 20-ի հ.838-Ա որոշման հիման վրա, Ն. Շենգավիթի հ.1/2 շենքի մոտ գտնվող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 02.03.2006թ. հ.2025430 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:
Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված 09.08.2016թ. հ.ԱՏ-05/08/2016-4-0003 տեղեկանքի՝ Ն.Շենգավիթի հ.1/2 շենքի  մոտ գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 487663 ՀՀ դրամ:                                                             
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի  466-րդ և  468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի հ.648-Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հաշվի առնելով <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի 17.02.2017թ. հ.20/2 Ե-75 գրությունը.
1.Լիազորել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ա. Սարգսյանին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Վիկտոր Խոջայանի հետ կնքել համաձայնագիր` Ն. Շենգավիթի հ.1/2 շենքի մոտ գտնվող ավտոտնակի  զբաղեցրած 23.4քմ մակերեսով հողամասի համար 28.02.2006թ. կնքված վարձակալության հ.991 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրում <<Խոջոյան>> բառը փոխարինել <<Խոջայան>> բառով.
2)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության  ժամկետը երկարացվել է մինչև 2020 թվականի հունվարի 31-ը:>>.
3)պայմանագրի 4.2 ենթակետից հանել <<(այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն)`>> բառերը.
4)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաներով օտարելու վարձատուին.>> բառերը.
5)պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր` 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.     <<6.7. Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
6)պայմանագրի 8-րդ կետում <<1/մեկ/>> թիվը և բառը փոխարինել <<3/երեք/>> թվով և բառով, իսկ <<1060>>թիվը՝ <<3176>> թվով:
2.Վիկտոր Խոջայանին պատկանող ավտոտնակին  տրամադրել «Տարոնցու փողոց, նրբանցք, հ.2 շենք, ավտոտնակ հ.6» հասցեն:
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին` սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին:
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` ՀՀ վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ