Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
521-Ա  16.02.2018թ.

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    


Հաշվի առնելով Երևան համայնքի սեփականություն հանդիսացող կառույցն ու հողամասը կառույցն իրականացրած անձին վարձակալության տրամադրելու վերաբերյալ պայմանագրի գործողության ժամկետի ավարտը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձ Տիգրան Քեշիշյանի 11.01.2018թ. հ.Ք-15 դիմումը.
1.Սույն որոշման 2-րդ կետում նշված կառույցն և դրա համար առանձնացված հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը:
2.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին կնքել`
1)Տիգրան Քեշիշյանի հետ Շիրակի փողոց հ.21/3 հասցեում գտնվող կառույցը և դրա համար առանձնացված հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին հ.Վ-101-4784-Ա պայմանագրում /նոտարական կարգով վավերացված 30.11.2007թ. հ.11293/ փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագիր:
3.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
4.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                     Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ