Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
545-Ա  16.02.2018թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ 16-ՐԴ  ՓՈՂՈՑԻ Հ.140/11  ՀԱՍՑԵՈՒՄ  ԱՂԱՍԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ  ՏՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Աղասի Սահակյանին (այսուհետ՝ Կառուցապատող) 18.12.2014 թվականին տրամադրվել է հ.01/18-07/1-Ս-5980-861 ճարտարապետահատակագծային առաջադրանքը` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Շահումյան 16-րդ փողոցի հ.140/11 հասցեում բնակելի տան կառուցման համար: Նշված առաջադրանքի հիման վրա 19.01.2015 թվականին համաձայնեցվել է հ.01/18-05/1-Ս-6353-8 ճարտարապետաշինարարական նախագիծը և 19.01.2015 թվականին տրվել՝ հ.01/18-Ս-6353-14 շինարարության թույլտվությունը, և նախատեսվել է շինարարական աշխատանքներն իրականացնել 720 օրվա ընթացքում, սակայն նախատեսված շինարարական աշխատանքները չեն իրականացվել:
2.Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից 31.01.2018 թվականին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Շահումյան 16-րդ փողոցի հ.140/11 հասցեում կատարված տեղատեսությամբ պարզվել է, որ Կառուցապատողի կողմից բնակելի տան կառուցման շինարարական աշխատանքները դեռևս սկսված չեն, ուստի <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի 31.01.2018 թվականի հ.19/Ծ-14 գրությամբ (ծանուցագրով) 06.02.2018 թվականին ժամը 10։00-ին Կառուցապատողը հրավիրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն` Շահումյան 16-րդ փողոցի հ.140/11 հասցեում բնակելի տան կառուցման համար 19.01.2015թ. թվականին տրված  հ. 01/18-Ս-6353-14 շինարարության թույլտվության՝ տրամադրման օրվանից, շինարարության տևողության ժամանակահատվածի կեսը լրանալու ժամկետում, շինարարական աշխատանքները չսկսելու փաստի կապակցությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում բացատրություններ և /կամ/ միջնորդություններ ներկայացնելու համար:
Համաձայն փոստային ծառայության կողմից տրված հետադարձ ծանուցագրի (AG006878233AM)՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի 31.01.2018թ. հ.19/Ծ-14 գրությունը (ծանուցագիրը) Կառուցապատողը ստացել է, որի արդյունքում 06.02.2018թ. ժամը 10։00-ին չի ներկայացել վարչական վարույթի լսումներին։
Վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 16-րդ փողոցի հ.140/11 հասցեում բնակելի տան կառուցման համար 19.01.2015 թվականին Կառուցապատողին տրված հ.01/18-Ս-6353-14 շինարարության թույլտվության հիման վրա շինարարական աշխատանքներ չեն սկսվել:
3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է։
<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի <<ա>>, <<գ>> և <<ժ>> կետերի համաձայն կառուցապատողները պարտավոր են`
ա)կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա (ճարտարապետաշինարարական նախագիծ՝ 19.01.2015թ. հ.01/18-05/1-Ս-6353-8, շինարարության թույլտվություն՝ 19.01.2015թ.հ.01/18-Ս-6353-14),
գ)քաղաքաշինական գործունեություն (բացառությամբ նույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) իրականացնել բացառապես հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան,
ժ)կառուցապատումն ավարտել տվյալ քաղաքաշինական գործունեության համար շենքերի և կառուցվածքների շինարարության տևողության նորմերով հաշվարկված ու շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում և ապահովել ավարտված շինարարական օբյեկտի շահագործման փաստագրումը:
ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի հ. 596-Ն որոշմամբ N1 հավելվածով հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 130-րդ կետի համաձայն՝ շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվության տրամադրման օրվանից շինարարության տևողության ժամանակահատվածի կեսը լրանալու ժամկետում շինարարական աշխատանքներ չսկսելու դեպքում կառուցապատողը պարտավոր է դիմել իրավասու մարմին` կառուցապատման և տեխնիկական պայմանների հնարավոր փոփոխությունների մասին լրացուցիչ տվյալներ ստանալու, դրանց փոփոխման արդյունքում լրամշակված նախագծային փաստաթղթերը սահմանված կարգով համաձայնեցնելու (վերահաստատելու) և սույն կարգին համապատասխան նոր թույլտվություն ստանալու համար:
 Կարգի 131-րդ կետի համաձայն՝ շինարարական աշխատանքներ չսկսելու դեպքում, մինչև Կարգի 130-րդ կետով սահմանված ժամկետը լրանալը, կառուցապատողի կողմից ներկայացված դիմումի հիման վրա կամ դիմում չներկայացվելու դեպքում, իրավասու մարմնի նախաձեռնությամբ, շինարարության թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում՝ դրա մասին պատշաճ կարգով ծանուցելով կառուցապատողին:
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով հիշյալ իրավական ու փաստական հիմնավորումներն ու ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի, 55-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ պարբերության դրույթներով՝  
Ո Ր Ո Շ Ե Ց Ի     
1.ՈՒժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի, Շահումյան 16-րդ փողոցի հ.140/11 հասցեում բնակելի տան կառուցման համար Աղասի Սահակյանին 19.01.2015 թվականին տրված հ.01/18-Ս-6353-14 շինարարության թույլտվությունը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3.Որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների պետերի վրա։  
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
       


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ