Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
546-Ա  16.02.2018թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.76/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ  ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Լուսինե Նելիպովիչին 04.10.2013 թվականին տրամադրվել է հ.01/18-07/1-Ն-1160-844 ճարտարապետահատակագծային առաջադրանքը՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի, Ավետիսյան փողոցի հ.76/2 հասցեում հասարակական սպասարկման շինության վերակառուցման և ընդլայնման (դիմային հատվածում գտնվող շվաքարանի վերակառուցման և տարածքի պարփակման) համար: Նշված առաջադրանքի հիման վրա 13.11.2013 թվականին համաձայնեցվել է հ.01/18-05/1-Ն-1337-1059 ճարտարապետաշինարարական նախագիծը և 13.11.2013 թվականին տրվել՝ հ.01/18-Ն-1337-1125 շինարարության թույլտվությունը: Շինարարության թույլտվությամբ նախատեսվել է շինարարական աշխատանքներն իրականացնել 36 ամսվա ընթացքում, սակայն նախատեսված ժամկետում շինարարական աշխատանքները չեն իրականացվել:
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից 2018 թվականի հունվարին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի, Ավետիսյան փողոցի հ.76/2 հասցեում կատարված տեղատեսությամբ պարզվել է, որ հասարակական սպասարկման օբյեկտի վերակառուցման և ընդլայնման (դիմային հատվածում գտնվող շվաքարանի վերակառուցման և տարածքի պարփակման) շինարարական աշխատանքները դեռևս սկսված չեն, ուստի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի 24.01.2018 թվականի հ.19/Ծ-6 և 19/Ծ-7 ծանուցումներով կառուցապատող Լուսինե Նելիպովիչի իրավահաջորդներ՝ Վարդան Արզումանյանը և Նաիրա Արզումանյանը (այսուհետ՝ Համակառուցապատողներ) հրավիրվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն` Ավետիսյան փողոցի հ.76/2 հասցեում հասարակական սպասարկման օբյեկտի վերակառուցման և ընդլայնման (դիմային հատվածում գտնվող շվաքարանի վերակառուցման և տարածքի պարփակման) համար 13.11.2013 թվականին տրված հ.01/18-Ն-1337-1125 շինարարության թույլտվությամբ նախատեսված շինարարական աշխատանքները չսկսելու փաստի կապակցությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում բացատրություններ և /կամ/ միջնորդություններ ներկայացնելու համար:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի 24.01.2018թ. հ.19/Ծ-6 (AG005368035AM) և հ․19/Ծ-7 (AG005368021AM) ծանուցագրերը, Համակառուցապատողները 26.01.2018թ. ստացել են, սակայն չեն ներկայացել 31.01.2018թ. ժամը 11։30-ին վարչական վարույթի լսումներին։
Վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ավետիսյան փողոցի հ.76/2 հասցեում հասարակական սպասարկման օբյեկտի վերակառուցման և ընդլայնման (դիմային հատվածում գտնվող շվաքարանի վերակառուցման և տարածքի պարփակման) համար 13.11.2013 թվականին տրված հ.01/18-Ն-1337-1125 շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետում շինարարական աշխատանքները չեն սկսվել ու չեն իրականացվել:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է։
<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի <<ա>>, <<գ>> և <<ժ>> կետերի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են`
ա) կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա (ճարտարապետաշինարարական նախագիծ՝ 13.11.2013թ. հ.01/18-05/1-Ն-1337-1059, շինարարության թույլտվություն՝ 13.11.2013թ. հ. 01/18-Ն-1337-1125),
գ)քաղաքաշինական գործունեությունն (բացառությամբ նույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) իրականացնել բացառապես հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան,
ժ)կառուցապատումն ավարտել տվյալ քաղաքաշինական գործունեության համար շենքերի և կառուցվածքների շինարարության տևողության նորմերով հաշվարկված ու շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում և ապահովել ավարտված շինարարական օբյեկտի շահագործման փաստագրումը:
ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման N1 հավելվածով հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 130-րդ կետի համաձայն՝ շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվության տրամադրման օրվանից շինարարության տևողության ժամանակահատվածի կեսը լրանալու ժամկետում շինարարական աշխատանքներ չսկսելու դեպքում կառուցապատողը պարտավոր է դիմել իրավասու մարմին` կառուցապատման և տեխնիկական պայմանների հնարավոր փոփոխությունների մասին լրացուցիչ տվյալներ ստանալու, դրանց փոփոխման արդյունքում լրամշակված նախագծային փաստաթղթերը սահմանված կարգով համաձայնեցնելու (վերահաստատելու) և սույն կարգին համապատասխան նոր թույլտվություն ստանալու համար:
Կարգի 131-րդ կետի համաձայն՝ շինարարական աշխատանքներ չսկսելու դեպքում, մինչև Կարգի 130-րդ կետով սահմանված ժամկետը լրանալը, կառուցապատողի կողմից ներկայացված դիմումի հիման վրա կամ դիմում չներկայացվելու դեպքում, իրավասու մարմնի նախաձեռնությամբ, շինարարության թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում՝ դրա մասին պատշաճ կարգով ծանուցելով կառուցապատողին:
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով հիշյալ իրավական ու փաստական հիմնավորումներն ու ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի, 55-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ պարբերության դրույթներով՝  
Ո Ր Ո Շ Ե Ց Ի     
1.ՈՒժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի, Ավետիսյան փողոցի հ.76/2 հասցեում հասարակական սպասարկման օբյեկտի վերակառուցման և ընդլայնման (դիմային հատվածում գտնվող շվաքարանի վերակառուցման և տարածքի պարփակման) համար 13.11.2013թ. տրված հ.01/18-Ն-1337-1125 շինարարության թույլտվությունը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի համաձայն՝ վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3.Որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների պետերի վրա։
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:  



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ