Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
547-Ա  16.02.2018թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՂԹՈՂԻՆ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 463-րդ, 464-րդ հոդվածները և Երևանի քաղաքապետի 2010 թվականի ապրիլի 12-ի հ.1541-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 32-րդ կետը.
1.2018թ. փետրվարի 9-ին կայացած գույքի աճուրդային վաճառքի հաղթողին տրամադրել գույք համաձայն սույն որոշման հ.1-15 հավելվածների։
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման և ֆինանսական վարչությունների պետերի վրա։
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ