Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
548-Ա  16.02.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի Հ.4908-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով.
1.Երևանի քաղաքապետի 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Ինքնական կառույցի օրինականացման մասին» հ.4908-Ա որոշման 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3.ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Արին Բերդի փողոց, հ.9/6 հասցեում գտնվող 1204.36քմ ընդհանուր մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ արդյունաբերական օբյեկտների։ Երևանի Արին Բերդի փողոց, հ.9/6 հասցեում գտնվող 1204.36քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ արտադրական շինություն, գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը, համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում է հողամասի և շինությունների հատակագծերը)»:
2.Որոշման  կատարման հսկողությունը  դնել  Երևանի  քաղաքապետի  խորհրդական՝ Հ.Մուրադյանի վրա։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ