Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
549-Ա  16.02.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի Հ.125-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հաշվի առնելով «ՄԱՅ ՔՈՖՖ» ՍՊԸ-ի կողմից ինքնակամ կառույցի արտաքին չափերի մասին 06.02.2018թ. տրված  շինությունների բնութագիրը /14.07.2017թ. տրված հ.0362 որակավորման վկայական/.    
1.Երևանի քաղաքապետի 2018թվականի հունվարի 19-ի «Ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.125-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/  մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Որոշման 1-ին կետում «49.73քառ.մետր» թվերն ու բառերը փոխարինել «79.73քառ.մետր» թվերով ու բառերով։
2)Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «258596 (երկու հարյուր հիսունութ հազար հինգ  հարյուր իննսունվեց)» թիվը ու բառերը փոխարինել «414596 (չորս հարյուր տասնչորս հազար հինգ հարյուր իննսունվեց)» թվով ու բառերով։
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանի վրա։
3.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ