Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
550-Ա  16.02.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017Թ. ՀՈՒՆԻՍԻ 15-Ի Հ.2026-Ա, Հ.2027-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հաշվի առնելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Երևան» տարածքային ստորաբաժանման 24/01/2018թ. «Գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» հ.Կ-19/01/2018-2-0117,  հ.Կ-19/01/2018-2-0119 որոշումները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.02.2018թ. հ.18-06/Օ-37, հ.18-06/Օ-38 գրություններով տրված եզրակացությունները, ինչպես նաև քաղ.Անուշ Սարգսյանի /29.01.2018թ. հ.Ս-462/ և Կարեն Բարսեղյանի /29.01.2018թ. հ.Բ-231/ դիմումները.
1.Երևանի քաղաքապետի 2017թ. հունիսի 15-ի  «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.2026-Ա որոշման 1-ին կետում «182.09քմ» բառերը փոխարինել «131.09քմ» բառերով:
2.Երևանի քաղաքապետի 2017թ. հունիսի 15-ի  «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.2027-Ա որոշման 1-ին կետում «154.82քմ» բառերը փոխարինել «123.26քմ» բառերով:
3.Ուժը կորցրած համարել Երևանի քաղաքապետի 2017թ. հուլիսի 26-ի հ.2556-Ա որոշումը և դրա հիման վրա տրված հ.1187-2017 և հ.1204-2017 գլխավոր հատակագծերը։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ