Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
553-Ա  16.02.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՂԱՓԱՆՑՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.5/32 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՕՆԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


    
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Օնիկ Համբարձումի Գալստյանի (ծնված 09.01.1946թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև  2001 թվականին, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 10.11.2014թ. հ.1-0009, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 09.11.2017թ. հ.13627 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 13.10.2017թ. հ.20-Ել-1012 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Ղափանցյան փողոցի հ.5/32 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Ղափանցյան փողոցի հ.5/32 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Օնիկ Համբարձումի Գալստյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 288.38քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 288.38քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Ղափանցյան փողոցի հ.5/167  հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Ղափանցյան փողոց հ.5/32 տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝ Հ.Մուրադյանի վրա։      
       

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ