Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
558-Ա  19.02.2018թ.

ՋԻՐԱՅՐ ԿԱՆԵԼԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ, ՁՈՐԱԳՅՈՒՂ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.17 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԵՎ ԴՐԱ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ջիրայր Կանելի լ/ա Լևոն Սարգսյանի դիմումը՝ Ձորագյուղ թաղամասի հ.17 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ջիրայր Կանելին պատկանող հողամասին կից (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 05.12.2017թ. հ.05122017-01-0168 վկայական)՝  ընդլայնման նպատակով,  ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու և շինության գործառական նշանակությունը փոխելու մասին:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով, լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 56.72քմ (ծածկագիր՝ 01-006-0502-001), որը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքի կամ ռելիեֆի առանձնահատկություններից ելնելով՝ ընդլայնվող հողամաս տրանսպորտային միջոցներով մուտք գործելու որևիցէ այլընտրանքային հնարավորություն առկա չէ, բացի օտարվող հողամասից կամ ընդլայնվող հողամաս հնարավոր է մուտք գործել բացառապես օտարվող հողամասից։
Քննարկվող հողամասի ուրվագծային չափերն ու դիրքը թույլ չեն տալիս, որ այն դառնա առանձին հրապարակային սակարկությունների առարկա, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 3-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, 2015 թվականի մարտի 19-ի հ.596-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով,  Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 19.01.2018թ. հ.18-06/1-Ս-109 եզրակացությունը.
1.Երևանի Ձորագյուղ թաղամասի հ.17 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ջիրայր Կանելին պատկանող բնակելի տան գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով։
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել որպես հասարակական նշանակության օբյեկտ։
3.Ձորագյուղ թաղամասի հ.17 հասցեում, Ջիրայր Կանելին սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից` 56.72քմ մակերեսով հողամասը սպասարկման տարածքի ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) իրեն` տարածագնահատման 3-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 1437852 (մեկ միլիոն չորս հարյուր երեսունյոթ հազար ութ հարյուր հիսուներկու) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
4.ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն Ձորագյուղ թաղամասի հ.17 հասցեում գտնվող 325.33քմ մակերեսով հողամասի և սպասարկման տարածքի ընդլայման նպատակով տրամադրվող 56.72քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական /օգտագործման նպատակը/ նշանակությունը՝ հասարակական  կառուցապատման։
5.Հողամասի սահմանները որոշվում են 56.72քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։
6.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
7.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքը չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
8.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը, անշարժ գույքի գործառական, հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունները ենթակա են պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
9.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի  Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
10.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
11.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։  


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ