Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


573-Ա 20.02.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՍԱՐԻ ԹԱՂԻ 20-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.13 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՈՒՇ ՄԱՐՏԻՆԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ, ԿԱՐԵՆ ԺՈՐԱՅԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Անուշ Մարտինի Մելքոնյանի(ծնված 25.12.1975թ.),Կարեն Ժորայի Մելքոնյանի(ծնված 18.06.1972թ.) դիմումը։ Երևանի Սարի Թաղի 20-րդ փողոցի հ.13 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 425.06քմ, որից 207.0քմ մակերեսով հողամասը Անուշ Մարտինի Մելքոնյանին, Կարեն Ժորայի Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(վկայական տրված՝09.07.2012թ. հ.09072012-01-0394):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 21.10.2019թ. հ.01-0360, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 20.11.2019թ. հ.19168 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.10.2019թ. հ.20-Ել-1896 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Սարի Թաղի 20-րդ փողոցի հ.13 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Սարի Թաղի 20-րդ փողոցի հ.13 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Անուշ Մարտինի Մելքոնյանի, Կարեն Ժորայի Մելքոնյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 207.0քմ մակերեսով հողամասին կից 218.06քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 218.06քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Սարի Թաղի 20-րդ փողոցի հ.13 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ