Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


574-Ա 20.02.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ԼԵՎՈՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.22/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱԳՐԱՏ ԳՐԻԳՈՐԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ, ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ, ԱՐՏԵՄ ԳՐԻԳՈՐԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Բագրատ Գրիգորի Գևորգյանի(ծնված 15.01.1957թ.),Գագիկ Գրիգորի Գևորգյանի(ծնված 05.04.1963թ.),Արտեմ Գրիգորի Գևորգյանի(ծնված 21.04.1966թ.) դիմումը։ Երևանի Լևոնյան փողոցի հ.22/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 543.24քմ, որից 486.12քմ /փաստաթղթերով ամրագրված 600.0քմ-ի փոխարեն/մակերեսով հողամասը Բագրատ Գրիգորի Գևորգյանին, Գագիկ Գրիգորի Գևորգյանին, Արտեմ Գրիգորի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(ըստ օրենքի ժառանգության իրավունքի 19.11.2018թ.հ. հ.19434 վկայագիրը, 01.06.1994թ.սեփականության վկայագիրը):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 17.10.2019թ. հ.01-0692, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 20.11.2019թ. հ.19162 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 04.02.2020թ. հ.20-Ել-Գ-6800 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Լևոնյան փողոցի հ.22/1 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Լևոնյան փողոցի հ.22/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Բագրատ Գրիգորի Գևորգյանի, Գագիկ Գրիգորի Գևորգյանի, Արտեմ Գրիգորի Գևորգյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 486.12քմ մակերեսով հողամասին կից 57.12քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 57.12քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Լևոնյան փողոցի հ.22 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Լևոնյան փողոց հ.22/1 տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ