Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


597-Ա 21.02.2020թ.

 


ԵՐԵՎԱՆԻ ՇԻՐԱԿԻ ՓՈՂՈՑԻ Հ. 2/Ա ՇԵՆՔԻ 2-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ Հ.101 `125.55ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վահրամ Պրուտյանի դիմումը` Երևանի Շիրակի փողոցի հ.2ա շենքի 2-րդ մասնաշենքի հ.101`125.55քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետը.
1.Երևան համայնքի սեփականություն համարվող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 01.04.2014թ. N 01042014-01-0136 վկայական), Երևանի Շիրակի փողոցի հ.2ա շենքի 2-րդ մասնաշենքի հ.101`125.55քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչներ`Վահրամ, Արմինե, Մարինե Պրուտյաններին, Կարինե Ադամյանին և անչափահասներ Անի, Կարինե, Սուրեն Սինանյաններին, որոնց անունից հանդես է գալիս մայրը` Արմինե Պրուտյանը, անչափահասներ Հռիփսիմե, Վաչիկ Խորշիկյաններին, որոնց անունից հանդես է գալիս մայրը` Մարինե Պրուտյանը (9անձ, այսուհետև նվիրառուներ)՝ որպես ընտանիքի բոլոր անդամների համատեղ սեփականություն:
2.Լիազորել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին` Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուների հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
3.Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:
6.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ