Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


601-Ա 21.02.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի Հ.1091-Ա ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի Հ.89-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռիտա Նազարյանի և Արմեն Մալխասյանի դիմումները՝ Երևանի քաղաքապետի 2019 թվականի ապրիլի 9-ի հ.1091-Ա և 2020 թվականի հունվարի 20-ի հ.89-Ա որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի ապրիլի 9-ի «Դալմայի այգիներում գտնվող Ռիտա Նազարյանին տրամադրված հողամասի համար կնքված գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին հ.145 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին» հ.1091-Ա որոշման 1-ին կետում՝ «պետ Արսեն Ամյանին» բառերը փոխարինել «պետին» բառով:
2.Երևանի քաղաքապետի 2020 թվականի հունվարի 20-ի «Արմեն Մալխասյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանաբար բնակավայրերի և բնակելի կառուցապատման սահմանելու մասին» հ.89-Ա որոշման 1-ին կետում՝ «1350.1քմ» բառերը փոխարինել »1351.0քմ» բառերով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ