Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


602-Ա 21.02.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13 -Ի Հ.4219-Ա ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի նոյեմբերի 13-ի «Ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս օտարելու և հասցե տրամադրելու մասին» հ.4219-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն և լրացումը.
1) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցում կատարելուց հետո, Մանանդյան փողոցի նրբանցքի հ.20/4 հասցեում գտնվող, Արմանուշ Խաչատրյանին և Կարապետ ու Սամվել Փախանյաններին՝ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասին կից` 25.47քմ մակերեսով հողամասն, առանց կառուցապատման իրավունքի, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) իրենց` տարածագնահատման 7-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 115 227 (հարյուր տասնհինգ հազար երկու հարյուր քսանյոթ) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):».
2) որոշման 8-րդ կետը՝ «Կարապետ Փախանյանի» բառերից հետո լրացնել «Սամվել Փախանյանի և Արմանուշ Խաչատրյանի» բառերով:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ