Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


603-Ա 21.02.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի Հ.4781-Ա ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի գրությունը՝ Երևանի քաղաքապետի 2019 թվականի դեկտեմբերի 23-ի հ.4781-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով և հաշվի առնելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի գրությունը.
1. Երևանի քաղաքապետի 2019 թվականի դեկտեմբերի 23-ի «Մարիետա Պետրոսյանի հետ կառուցապատման իրավունքի պայմանագիր կնքելու մասին» հ.4781-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները.
1) որոշման նախաբանում՝ «Երևանի քաղաքապետի 2006 թվականի օգոստոսի 28-ի հ.1233-Ա և 2007թ. հունվարի 31-ի հ.1732-Ա որոշումներով» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետի 2006 թվականի հուլիսի 28-ի հ.1233-Ա և 2007 թվականի հունվարի 31-ի հ.173-Ա որոշումներով» բառերով.
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր պարբերություններով.
«4.1.6 Սույնով կողմերը անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 4.1.5 ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին սեփականատիրոջ գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ.
ա) սեփականատիրոջ գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում,
բ) սեփականատիրոջ գրավոր ծանուցումն ուղարկվում է կառուցապատման իրավունք ունեցողի էլեկտրոնային հասցեին (փոստին) ՝առկայության դեպքում,
գ) սեփականատիրոջ գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:
«4.1.7 Սույնով կողմերը անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 4.1.6-րդ կետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից կառուցապատման իրավունք ունեցողը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Կառուցապատման իրավունք ունեցողն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորություն է:»:
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։
3. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ