Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


607-Ա 21.02.2020թ.

 

Ն. ՉԱՐԲԱԽԻ 14-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.23 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ
ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Սամվել Բրոյանի լիազորված անձ՝ Սուրիկ Բրոյանի դիմումը՝ Ն. Չարբախի 14-րդ փողոցի հ.23 հասցեում Սամվել Բրոյանին պատկանող տնամերձ հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ հաստատելու մասին, Շահումյանի շրջխորհրդի գործկոմի 10.11.1994թ. հ.38/8 որոշումը, ինչպես նաև «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 23.10.2019թ. հ.Հ-18343 գրությունը:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ հասարակական կառուցապատման գոտում:
Ն. Չարբախի 14-րդ փողոցի հ.23 հասցեում գտնվող տնամերձ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 8-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.09.2019թ. հ.18-06/1-Ե-3651 եզրակացությունը.
1.Սահմանել, որ Ն. Չարբախի 14-րդ փողոցի հ.23 հասցեում գտնվող 360.0քմ մակերեսով տնամերձ հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ն. Չարբախի 14-րդ փողոցի հ.23 հասցեում գտնվող 360.0քմ մակերեսով տնամերձ հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/ սահմանել բնակելի կառուցապատման:
3. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։
6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ