Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ    

611-Ա  21.02.2018թ.
                        
   ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶՈՀՎԱԾ /ՄԱՀԱՑԱԾ/ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ 
         

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի <<Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին>> հ.947-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի հ.947-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> հ.1016-Ն որոշումներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետի 2012 թվականի հոկտեմբերի 1-ի <<Երևանի քաղաքապետարանի բնակարանային հարցերի հանձնաժողով ստեղծելու մասին>> հ.6589-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 2018 թվականի փետրվարի 15-ի նիստի եզրակացությունը.
1.Հաստատել բնակարանային պայմանների բարելավման ենթակա զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքների ցուցակը՝ համաձայն հավելվածի։
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝
1)Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ. օգոստոսի 10-ի հ.1016-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետով նախատեսված անհրաժեշտ տեղեկատվությունը սահմանված կարգով և ժամկետներում ուղարկել համապատասխան մարմիններին.
2)Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ. օգոստոսի 10-ի հ.1016-Ն որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում սույն որոշման 1-ին կետով հաստատված բնակարանային պայմանների բարելավման ենթակա շահառուների ամփոփ ցուցակն ուղարկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:
3.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանը։

 

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                     Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ