Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


612-Ա 21.02.2020թ.


ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ 2-ՐԴ ՀԱՏՎԱԾԻ Հ.17 ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գագիկ Սարգսյանի դիմումը՝ Սիլիկյան թաղամասի 2-րդ հատվածի հ.17 հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Երևանի Ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 1993 թվականի մարտի 25-ի հ.6/234 որոշումը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Երևանի քաղաքային մասնաճյուղի 22.03.2007թ. հ.01-20/473 քաղվածքը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի 19.12.2019թ. հ.28/Ս-10409 գրությունը և կից տրամադրված իրավիճակային հատակագիծ-սխեման, Երևանի քաղաքապետի 2007 թվականի ապրիլի 25-ի հ.904-Ա որոշումը, համաձայն որի վերականգնվել է նշված հասցեում գտնվող հողամասի նկատմամբ Գագիկ Սարգսյանի սեփականության իրավունքը:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Սիլիկյան թաղամասի 2-րդ հատվածի հ.17 հողամասի փաստացի մակերեսը կազմում է 400.0քմ:
Քննարկվող հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 8-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.01.2020թ. հ. 18-06/1-Ս-10978 եզրակացությունը.
1.Սահմանել, որ Սիլիկյան թաղամասի 2-րդ հատվածի հ.17 հասցեի 400.0քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2.ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Սիլիկյան թաղամասի 2-րդ հատվածի հ.17 հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/` ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:
3. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման կադաստրի կոմիտեում։
4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ