Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


614-Ա 21.02.2020թ.

 

Ն.ՉԱՐԲԱԽԻ Հ.39 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սոս, Բագրատ և Անահիտ Կարապետյանների դիմումը՝ Ն.Չարբախի հ.39 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Բարձրացված հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի 25.12.1995թ. հ.Ա037657 պետական ակտը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 22.06.2019թ. հ.9024, հ.9025, հ.9026, հ.9027 և հ.9028 լրացուցիչ վկայագրերը:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ն.Չարբախի հ.39 հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը 2455.66քմ է՝ հողի սեփականության իրավունքի հ.Ա.037657 պետական ակտում ամրագրված՝ 2200.0քմ մակերեսի փոխարեն։
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1), 2), 3) կետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և ըստ հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 8-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի 22.01.2020թ. հ.22/01-Կ89 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 26.09.2019թ. հ.18-06/1-Կ-4190 և 22.01.2020թ. հ.18-06/1-Կ-67 եզրակացությունները.
1.Սահմանել, որ Ն.Չարբախի հ.39 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 2200.0 քմ /բազմամյա տնկարկ խաղողի այգի/։
2.Հողամասի սահմանները որոշվում են 2200.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։
3.Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ