Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


616-Ա 21.02.2020թ.


ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ. 15 ՇԵՆՔԻ Հ.3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ,
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՐՏԱՇԵՍ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ
ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արտաշես Մկրտչյանի դիմումը, Պարոնյան փողոցի հ.15 շենքի հ.3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.27062019-01-0292 վկայական) գործառական նշանակությունը հասարակական դասակարգելու մասին։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 17.12.2019թ. հ. 18-08/1-Մ-15958 եզրակացությունը.
1. Պարոնյան փողոցի հ. 15 շենքի հ.3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արտաշես Մկրտչյանին պատկանող բնակարանի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում որպես հասարակական նշանակության տարածք /<<ՀՀՇՆ 31-01-2014>> պահանջներին չհակասելու պայմանով/:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանը հաշվառել ոչ բնակելի նշանակության՝ որպես հասարակական նշանակության տարածք։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված բնակարանի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ