Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


617-Ա 21.02.2020թ.

 

ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Իդրամ» ՍՊԸ-ի գրությունը` Զարյան փողոցի h.27 շենքի 1-ին հարկում, Արգիշտիի փողոցի h.1 շենքի 1-ին հարկում, Դ.Անհաղթի փողոցի հ.11 շենքի 1-ին հարկում, Գ.Նժդեհի փողոցի հ.26 շենքի 1-ին հարկում, Տերյան փողոցի հ.44 շենքի 1-ին հարկում, Սասունցի Դավթի փողոցի հ.87 և 87ա շենքի 1-ին հարկում և Սեբաստիայի փողոցի հ.32 շենքի 1-ին հարկում գտնվող համապատասխանաբար՝ 4.5քմ, 3.6քմ, 10.4քմ, 5.1քմ, 9.4քմ, 7.8քմ և 2.8քմ մակերեսներով ոչ բնակելի տարածքների համար կնքված վարձակալության պայմանագրերը լուծելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ և 469-րդ հոդվածներով.
1. Լիազորել Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Երևանի քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ Զարյան փողոցի h.27, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ Արգիշտիի փողոցի h.1 և Տերյան փողոցի հ.44, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին՝ Դ.Անհաղթի փողոցի հ.11, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին՝ Գ.Նժդեհի փողոցի հ.26, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին՝ Սասունցի Դավթի փողոցի հ.87 և 87ա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին՝ Սեբաստիայի փողոցի հ.32 շենքերի 1-ին հարկերում գտնվող, համապատասխանաբար՝ 4.5քմ, 3.6քմ, 9.4քմ 10.4քմ, 5.1քմ, 7.8քմ և 2.8քմ մակերեսներով ոչ բնակելի տարածքների համար «Իդրամ» ՍՊԸ-ի հետ կնքել 27.10.2011թ. հ.109/6-ԱԳ, 27.10.2011թ. հ.111/6-ԱԳ և հ.110/6-ԱԳ, 09.12.2011թ. հ.134/6-ԱԳ, 04.10.2011թ. հ.93/6-ԱԳ, 09.09.2011թ. հ.86/6-ԱԳ և 04.04.2014թ. հ.20/6-ԱԳ վարձակալության պայմանագրերը լուծելու մասին համաձայնագրեր` կատարելով համապատասխան փոփոխություն գույքի վարձակալության բազայում:
2. Ընդունել ի գիտություն, որ ոչ բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերը լուծելու մասին համաձայնագրերի իրավունքի դադարումը ենթակա է պետական գրանցման կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ