Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


618-Ա 21.02.2020թ.


ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻ
ՆԿՈՒՂԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ (185 ՔՄ) ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի /ի դեմս գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանի/ լիազորված անձ Գոռ Գևորգյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, Հյուսիսային փողոցի հ.6 հասցեում գտնվող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ամրացված վարչական շենքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 18012016-01-0092 վկայական) նկուղի մի հատվածի (185քմ) գործառական նշանակությունը փոխելու մասին.
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88, 2016 թվականի մարտի 17-ի հ.329-Ն, 2017 թվականի հունիսի 29-ի հ.757-Ն որոշումներով, հաշվի առնելով 2016 թվականի հունիսի 30-ի անշարժ գույքի հանձնման-ընդունման հ.1 արձանագրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.12.2019թ. հ.18-08/1-Գ-9359 եզրակացությունը.
1. Հյուսիսային փողոցի հ.6 հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ամրացված վարչական շենքի նկուղի՝ 185քմ մակերեսով տարածքը թողնել ոչ բնակելի ֆոնդում` օգտագործման նպատակը դասակարգելով որպես հրաձգարան /«ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում վարչական շենքի նկուղի՝ 185քմ մակերեսով տարածքը հաշվառել որպես հրաձգարան:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված տարածքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում։

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ