Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


619-Ա 21.02.2020թ.

 

ԱԴՈՆՑԻ ՓՈՂՈՑԻ Հ.6/2 ՇԵՆՔԻ Հ.243 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՄԻԿՇԻՆ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ՄԻԿՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Հ.Հակոբյանի դիմումը, Ադոնցի փողոցի հ.6/2 շենքի հ.243 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող հասարակական տարածքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.10012019-01-0654 վկայական) գործառական նշանակությունը՝ որպես պոմպակայան դասակարգելու մասին, հաշվի առնելով, որ քննարվող տարածքը փաստացի օգտագործվում է որպես պոմպակայան և սպասարկում է Ադոնցի փողոցի հ.6/2 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի ամբողջ ջրամատակարարումը։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով, ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի հ.757-Ն որոշմամբ հաստատված 3-րդ հավելվածի 2-րդ և 5-րդ կետերով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 27.12.2019թ. հ.18-08/2-125706 և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի եզրակացությունները.
1.Ադոնցի փողոցի հ.6/2 շենքի հ.243 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «ՄԻԿՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հասարակական տարածքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ որպես արտադրական, օգտագործման նպատակը` պոմպակայան /«ՀՀՇՆ 31-01-2014» նախատեսված նորմերին և պահանջներին չհակասելու պայմանով/։
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հասարակական տարածքը հաշվառել որպես արտադրական նշանակության։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված հասարակական տարածքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
7.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                 Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ