Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


622-Ա 21.02.2020թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՖԻՐՄԱՅԻՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 11.02.2020 թվականի դիմումը, ինչպես նաև տեղական տուրքը վճարված լինելու հանգամանքը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի
N 1617-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետերով՝
1.Թույլատրել «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը՝ Երևանի անվանումն օգտագործել ֆիրմային անվանման մեջ:
2. Ընդունել ի գիտություն, որ «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության անվանման մեջ Երևանի անվանումը յուրաքանչյուր հաջորդ տարվա ընթացքում կարող է օգտագործվել միայն այդ տարվա համար նախատեսված տեղական տուրքը վճարելու դեպքում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ