Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


633-Ա 24.02.2020թ.

 

ԹԻՎ 16 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 9-րդ մասով, 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով «Թիվ 16 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի խնդրանքը, «Տիգրիս» ՍՊԸ-ի կողմից 23.01.2020թ. տրված հ.01/23.01.2020 գնահատման հաշվետվությունը, Երևանի քաղաքապետի տեղակալի 10.02.2020թ. հ.02/10-10319հ գրությամբ տրված դրական կարծիքը, Երևանի քաղաքապետի 2019թ. մարտի 13-ի հ.677-Ա որոշումը.
1. Թույլատրել «Թիվ 16 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող, Երևանի Դրոյի փողոցի հ.17 հասցեում գտնվող շենքի տարածքից (հ.29052015-01-0185 վկայական) 9.8քմ մակերեսի համար «Էսկուլապ» ՍՊԸ-ի հետ կնքել վարձակալության պայմանագիր՝ 2020 թվականի մարտի 28-ից, մեկ տարի ժամկետով, առանց տարածքի գնման նախապատվության իրավունքի, դեղատնային գործունեություն իրականացնելու նպատակով՝ հետևյալ պայմաններով։
1) հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի հ.125 որոշումը` տարեկան վարձավճարի չափը սահմանել 1,200,000.0 ՀՀ դրամ /ներառյալ ԱԱՀ/.
2) վարձակալն իր միջոցների հաշվին պետք է կատարի նշված գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ կոմունալ ծառայությունների ձեռքբերման ծախսերը.
3) վարձակալության պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման.
4) վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են վարձակալի հաշվին.
2. Հանձնարարել «Թիվ 16 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենին.
1) ապահովել սույն որոշման համաձայն վարձակալության պայմանագրի կնքումը,
2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության ու անշարժ գույքի կառավարման վարչություններ ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները.
3) յուրաքանչյուր եռամսյակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչություն ներկայացնել տեղեկատվություն՝ պայմանագրով սահմանված վարձավճարի հավաքագրման վերաբերյալ,
4) ընդունել ի գիտություն, որ վարձակալի կողմից վարձատուին պատկանող գույքը կարող է օգտագործվել համապատասխան պայմանագիր կնքելու դեպքում։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Հարությունյանի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                   Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ