Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  
 
639-Ա  22.02.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԵՎ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԳՐԱՆՑՄԱՆ ԿՏՐՈՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի հ.762 որոշմամբ հաստատված կարգի 62-րդ կետի 1-ին ենթակետով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության 21.02.2018թ. հ.14/3796 զեկուցագիրը.
1.Երևանի ներքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիների սպասարկման իրավունքը, ժամկետների ավարտից հետո, մինչև նոր մրցույթների անցկացումը, վերապահել դրանք փաստացի սպասարկող կազմակերպություններին և թույլատրել դրանց կողմից երթուղիների ժամանակավոր սպասարկումը։
2.Առաջարկել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետին՝ երկարաձգել Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային մի շարք երթուղիների շարժակազմերի ժամանակավոր գրանցման կտրոնների ժամկետները՝ համաձայն հավելվածի։
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ սույն որոշման հավելվածում նշված երթուղիների համար կնքված ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ։
4.Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝ սույն որոշման հավելվածում նշված երթուղիների համար կնքված երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա։
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի խորհրդական Ա.Գևորգյանը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ