Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

653-Ա 11.03.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի Հ.1538-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության 19.11.2018թ. 20-ել-1257 եզրակացությունը.
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի ապրիլի 25-ի «Երևանի Վշտունու փողոցի 5-րդ նրբանցքի հ.8/1 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Սամվել Սերյոժայի Խոսրովյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.1538-Ա որոշման (այսուհետ Որուշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման նախաբանում «356.0քմ» թիվը փոխարինել «388.11քմ» թվով, 1-ին կետում «56.0քմ» թիվը փոխարինել «88.11քմ» թվով,
2) Որոշումը լրացնել նոր՝1.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1 ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Վշտունու փողոցի 5-րդ նրբանցքի հ.8/1 հասցեի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։»:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ