Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

659-Ա 11.03.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ԼՈՒԿԱՇԻՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.128/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՈՌԱ ՎԱՉԻԿԻ ԹԱՄԱՄՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Նոռա Վաչիկի Թամամյանի (ծնված 00.00.1934թ.) դիմումը։ Երևանի Լուկաշինի փողոցի հ.128/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 507.12քմ, որից 480.0քմ մակերեսով հողամասը Նոռա Վաչիկի Թամամյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, սեփականության իրավունքի վկայագիր 11.06.2018թ, ժառանգության իրավունքի վկայագիր 11.06.2018թ., ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 09.10.2018թ. հ.1-0072, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի 23.01.2019թ. հ.20/851, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 06.02.2019թ. հ.1080 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.12.2018թ. հ.20-Ել-1458 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Լուկաշինի փողոցի հ.128/1 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Լուկաշինի փողոցի հ.128/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Նոռա Վաչիկի Թամամյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 480.0քմ մակերեսով հողամասին կից 27.12քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 27.12քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Լուկաշինի փողոցի հ.128 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Լուկաշինի փողոց հ.128/1 տուն>>։
4.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Լուկաշինի փողոցի հ.128/1 հասցեի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                            Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ