Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

660-Ա 11.03.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՖՐՈՒՆԶԵԻ ՓՈՂՈՑԻ Հ.161/1 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ
ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՔԱՅԵԼ ԳՐԻՇԱՅԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ, ԱՐԱՔՍՅԱ ՀՄԱՅԱԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Միքայել Գրիշայի Միքայելյանի (ծնված 01.10.1960թ.), Արաքսյա Հմայակի Վարդանյանի (ծնված 24.08.1959թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 17.12.2018թ. հ.1-0096, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 13.11.2018թ. հ.20587 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.12.2018թ. հ.20-Ել-1449 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Ֆրունզեի փողոցի հ. 161/1 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Ֆրունզեի փողոցի հ.161/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Միքայել Գրիշայի Միքայելյանի, Արաքսյա Հմայակի Վարդանյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 46.99քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 46.99քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Ֆրունզեի փողոցի հ.161 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Ֆրունզեի փողոց հ. 161/1 տուն>>:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ