Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

663-Ա 11.03.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՋԻՎԱՆՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.39 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՐԱՖՖԻ ՍՈՒՐԵՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Րաֆֆի Սուրենի Ավետիսյանի (ծնված 06.09.1950թ.) դիմումը։ Երևանի Ջիվանու փողոցի հ.39 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 321.23քմ, որից 282.6քմ մակերեսով հողամասը Րաֆֆի Սուրենի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է,(որից 24.29 քմ-ն ընդհանուր օգտագործման հողամաս է ):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 22.09.2017թ. հ.1-0395, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 27.09.2017թ. հ.11598 գրությունները,ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 31.10.2002թ.հ.02-1951 վճիռը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 27.07.2018թ. հ.20-Ել-716 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Ջիվանու փողոցի հ.39 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Ջիվանու փողոցի հ.39 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Րաֆֆի Սուրենի Ավետիսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 282.6քմ մակերեսով հողամասին կից 38.63քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 38.63քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ