Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

664-Ա 11.03.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐԱԳՅՈՒՂ ԹԱՂԱՄԱՍԻ Հ.46/4 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳԻ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Վարդան Գևորգի Հովակիմյանի (ծնված 13.06.1969թ.)դիմումը։ Երևանի Նորագյուղ թաղամասի հ.46/4 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 310.5քմ, որից 272.9քմ մակերեսով հողամասը Վարդան Գևորգի Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (վայական տրված՝ 16.02.2000թ. հ. 0104042) :
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 28.09.2018թ հ.1-0023, 05.11.2018թ. հ.1-0308, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 01.02.2019թ. հ.2586 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 12.11.2018թ. հ.20-Ել-1230 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նորագյուղ թաղամասի հ.46/4 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ամապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել Երևանի Նորագյուղ թաղամասի հ.46/4 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վարդան Գևորգի Հովակիմյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 272.9քմ մակերեսով հողամասին կից 37.6քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 37.6քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Նորագյուղ թաղամասի հ.46 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Նորագյուղ թաղամաս հ.46/4 տուն>>։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ