Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

667-Ա 11.03.2019թ.


ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԱՆՅՈՒԹԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով.
1. Հաստատել, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակով օգտագործելու դիմաց Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեի հավելված N7-ի աղյուսակ 1-ի «Տրանսպորտային նյութեր» հոդվածին համապատասխան ձեռքբերվող, ինչպես նաև 01.01.2019թ. դրությամբ առկա մնացորդի, որպես օգնություն (անհատույց) հատկացվող հեղուկ վառելանյութի (բենզին) բաշխումը՝ համաձայն հավելվածի։
2. Հանձնարարել.
1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` սույն որոշման 1-ին կետում նշված հեղուկ վառելանյութը (բենզին) ամսական քանակներին համապատասխան հատկացնել սույն որոշման հավելվածում նշված ստորաբաժանումների պետերին,
2) սույն որոշման հավելվածում նշված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերին` սույն որոշման 1-ին կետում նախատեսված հեղուկ վառելանյութի (բենզին) բաշխման վերաբերյալ ամսական հաշվետվություն ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչություն։
3. Սահմանել, որ.
1) սույն որոշման 1-ին կետում նախատեսված հեղուկ վառելանյութի (բենզին) ստացման, բաշխման և հաշվառման համար պատասխանատու են սույն որոշման հավելվածում նշված ստորաբաժանումների պետերը,
2) ստորաբաժանումների հաշվետու ամսվա հաշվետվություններով չբաշխված հեղուկ վառելանյութի (բենզին) մնացորդը ներառվում է հաշվետու ամսվան հաջորդող ամսվա հասանելիք քանակի մեջ։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել սույն որոշման հավելվածում նշված ստորաբաժանումների պետերի վրա:
5. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:
6. Սույն որոշման գործողությունները տարածվում են 2019 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ