Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

668-Ա 11.03.2019թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Համայնքային ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին և 2.1-րդ մասերով, ՀՀ տարածքային նախարարի 2006թ. օգոստոսի 29-ի «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը հաստատելու մասին» N 12-Ն և «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 13-Ն հրամաններով, Երևանի քաղաքապետի 2009թ. սեպտեմբերի 11-ի «Համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատա¬կարգերը հաստատելու մասին» N 8187-Ա որոշմամբ.
1.Հաստատել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի համայնքային ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար 2019թ. մարտի 12-ին ժամը 10.00-ին նախատեսված մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի կազմը (կցվում է)։
2.Հանձնաժողովի նախագահ նշանակել Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին։
3.Մրցութային հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար Երևանի քաղաքապետի կողմից լիազորված անձ նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ Լուսինե Սարգսյանին։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                  Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ