Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.01.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


68-Ա 18.01.2021թ.


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի
Հ.314-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կորյուն Գալստյանի, Հաբեթ Սարգսյանի, Ալլա Կարագոդինայի, Նունե Գուլակյանի դիմումը` Նորաշեն թաղամասի հ.37/8 հասցեում, տարածագնահատման 7-րդ գոտում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող 209.96քմ մակերեսով հողամասը, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դավթաշենի «Ձոր-2» թաղամասում, տարածագնահատման 6-րդ գոտում գտնվող՝ 136.47քմ մակերեսով հողամասի հետ փոխանակելու մասին։
Երևան քաղաքի ավագանին 2020 թվականի դեկտեմբերի 23-ի հ.314-Ա որոշմամբ տվել է իր համաձայնությունը՝ Կորյուն Գալստյանին, Հաբեթ Սարգսյանին, Ալլա Կարագոդինային և Նունե Գուլակյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Նորաշեն թաղամասի հ.37/8 հասցեում, տարածագնահատման 7-րդ գոտում գտնվող՝ 209.96քմ մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 30.08.2017թ. հ.30082017-01-0026 /գաղտնաբառ՝ M5JSQVGAU6A8/ վկայական) Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դավթաշենի «Ձոր-2» թաղամասում, տարածագնահատման 6-րդ գոտում գտնվող՝ 136.47քմ մակերեսով համարժեք հողամասի հետ փոխանակելուն։
Փոխանակության համար քննարկվող՝ 136.47քմ մակերեսով հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածում նշված սահմանափակումների ցանկում և գտնվում է հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 6-րդ գոտում (ծածկագիր՝ 01-004-303-054, Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի հունիսի 26-ի հ.466-Ն որոշում, տող՝ 22313)։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի հ.315-Ն և 2020 թվականի դեկտեմբերի 23-ի հ.314-Ա որոշումները, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.12.2020թ. հ.18-06/1467 և 16.12.2020թ. հ.18-06/1-1511 եզրակացությունները.
1. Սահմանել, որ փոխանակության համար քննարկվող, Դավթաշենի «Ձոր-2» թաղամասում գտնվող, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, հողամասի մակերեսը կազմում է 136.47քմ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 136.47քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
3. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դավթաշենի «Ձոր-2» թաղամասում գտնվող 136.47քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:
4. Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դավթաշենի «Ձոր-2» թաղամասում գտնվող 136.47քմ մակերեսով հողամասին տրամադրել «Դավթաշենի «Ձոր-2» թաղամաս, հ.100/3» հասցեն:
5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ ապահովել Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումը` Դավթաշենի «Ձոր-2» թաղամասում գտնվող 136.47քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
6. Սույն որոշման 5-րդ կետում նշված հողամասի նկատմամբ, Երևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուց հետո, Կորյուն Գալստյանին, Հաբեթ Սարգսյանին, Ալլա Կարագոդինային, Նունե Գուլակյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Նորաշեն թաղամասի հ.37/8 հասցեում, տարածագնահատման 7-րդ գոտում գտնվող 209.96քմ մակերեսով հողամասը փոխանակել Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Դավթաշենի «Ձոր-2» թաղամասում, տարածագնա-հատման 6-րդ գոտում գտնվող՝ 136.47քմ մակերեսով հողամասի հետ:
7. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Կորյուն Գալստյանի, Հաբեթ Սարգսյանի, Ալլա Կարագոդինայի, Նունե Գուլակյանի հետ կնքել հողամասերի փոխանակության պայմանագիր։
8. Ընդունել ի գիտություն, որ հողամասերի փոխանակության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում։
9. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտե, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին։
10. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

11. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

12. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                              Հ.ՍԱՐԳՍՅԱՆ