Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.01.2019

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
   
7-Ա  09.01.2019թ.

ԱՐՏԵՄԻՍ ՔԵՇՔԵՐՅԱՆԻՆ
«ԵՐԵՎԱՆԻ Հ. 101  ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ»  ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ  ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով, հիմք ընդունելով Ա. Քեշքերյանի հետ 2017թ. փետրվարի 2-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի   «դ» ենթակետը և 5-րդ գլխի 5.1-րդ կետը՝
1.Արտեմիս Քեշքերյանին՝ 2019 թվականի հունվարի 8-ից ազատել «Երևանի հ.101 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային  կազմակերպության տնօրենի  պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2017 թվականի փետրվարի 2-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
2.«Երևանի հ. 101 միջնակարգ դպրոց» պետական ոչ  առևտրային  կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը դնել նույն կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Սուսաննա Ավոյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը:  


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ