Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.03.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


711-Ա 15.03.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի Հ.2928-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով.
1. Երևանի քաղաքապետի 2014թ. հուլիսի 29-ի «Երևան քաղաքում մարդատար տաքսի-ավտոմոբիլների կայանատեղեր սահմանելու մասին» հ.2928-Ա որոշման 1-ին կետով հաս-տատված հավելվածի ցանկը լրացնել նոր՝ 16.4, 16.5, 16.6, 16.7, 16.8 և 19 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:

3.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                     Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ