Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.01.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

78-Ա 16.01.2020թ.

 

«ԵՐԵՎԱՆԻ Հ.120 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի h.120 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման մարմնի՝ խորհրդի 08.11.2019թ. (հ.2 արձանագրություն) որոշումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 08.01.2020թ. հ. 12/119623, 12/111101 զեկուցագիրը.
1. Դադարեցնել «Երևանի հ.120 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի անդամներ՝ Ջեմմա Սարգսի Փանոսյանի և Անդրանիկ Գագիկի Կիրակոսյանի լիազորությունները:
2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի,Կենտրոն,Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 57-րդ կետի 5-րդ սյունակում «Փանոսյան Ջեմմա Սարգսի» բառերը փոխարինել «Խաչատրյան Կարեն Մարկոսի» բառերով, «Կիրակոսյան Անդրանիկ Գագիկի» բառերը փոխարինել «Մարտիրոսյան Լիանա Բենիկի» բառերով, 6-րդ սյունակում «Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի սոցիալական ապահովության, առոջապահության և ծրագրերի բաժնի առաջին կարգի մասնագետ» բառերը փոխարինել «չի աշխատում» բառերով, «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության ոչ հարկային եկամուտների հաշվառման և գանձման բաժնի առաջին կարգի մասնագետ» բառերը՝ «Երևանի Վրեժ Համբարձումյանի անվան հ.17 հիմնական դպրոցի հատուկ մանկավարժ» բառերով:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ