Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.03.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  

812-Ա 06.03.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2682-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ        


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 26.02.2018թ. 20-ել-135 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2016 թվականի հուլիսի 22-ի «Երևանի Հ.Հովհաննիսյան փողոցի հ.101 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Միսակ Տիգրանի Սուքիասյանի իրավունքները վերականգնելու և Երևանի քաղաքապետի 2015 թվականի դեկտեմբերի 30-ի հ.4538-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» հ.2682-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Որոշման նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ.
1)«Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Միսակ Տիգրանի Սուքիասյանի (ծնված 03.10.1940թ.) դիմումը: Երևանի Հ.Հովհաննիսյան փողոցի հ.101 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 213.04քմ, որից 190քմ մակերեսով հողամասը Միսակ Տիգրանի Սուքիասյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (178+12), իսկ 26.4քմ մակերեսով հողամասը Ժուլվեռն և Աշոտ Սուքիասյանների հետ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասն է, (վկայական տրված 29.10.2001թ. հ.684234)»:
2)1-ին կետում «188.96» թիվը փոխարինել «190.0» թվով, «26.4» թիվը փոխարինել «23.04» թվով:  
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ