Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.03.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  

814-Ա 06.03.2018թ.

ՐԱՖՖՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.95 ՇԵՆՔԻ ՁԵՂՆԱՀԱՐԿՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՌՈՒԲԵՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԵՎ ՎԱՀԵ ԱԴԱՄՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 23.02.2018թ. տրված հ.18-06/ԲՕ-18 մասնագիտական եզրակացությունը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված 12/02/2018թ. հ.ԱՏ-08/02/2018-1-0138 տեղեկանքը, ընդհանուր համատեղ սեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձանց դիմումը (15.02.2018թ. հ. Պ-299).
1.Րաֆֆու փողոցի հ.95 շենքի ձեղնահարկում՝ քաղաքացիներ Ռուբեն Պողոսյանի (անձնագիր AK 0233133 տրված 02.02.2009թ. 008-ի կողմից, ք. Երևան, Րաֆֆու փողոցի հ.95 շենք, բն. հ.44) և Վահե Ադամյանի (անձնագիր AK 0205139 տրված 12.12.2008թ. 013-ի կողմից) կողմից ինքնակամ իրականացված 136.1 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի /ձեղնահարկ/) (որակավորման վկայական հ.0287 տրված 24.08.2013թ.) ճանաչել օրինական։
2.Ընդունել ի գիտություն, որ.
1)կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2)կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3.Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի  N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 707720 (յոթ հարյուր յոթ հազար յոթ հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության  դրամ օրինականացման վճարը,
2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5.Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։

                     
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ