Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.03.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  

816-Ա 06.03.2018թ.

Տ.ՊԵՏՐՈՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.48/5 ՀԱՍՑԵՈՒՄ` ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՐՄԵՆ ԵՎ ԴԱՎԻԹ ԱՀԱՐՈՆՅԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի  հ.5299-Ա որոշումը, կառույցը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 01.03.2018թ. տրված հ.18-06/Օ-37 մասնագիտական եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձանց դիմումը (14.02.2018թ. հ.Ա-987).
1.Տ.Պետրոսյան փողոցի հ.48/5 հասցեում՝ ընդհանուր համատեղ սեփականություն (սեփականության իրավունքի գրանցման 26.07.2013թ. տրված հ.26072013-01-0183 վկայական, որակավորման վկայական հ.0255 տրված 20.12.2012թ.) հանդիսացող հողամասում քաղաքացիներ Արմեն Ահարոնյանի (անձնագիր AP 0574314 տրված 24.08.2016թ. 001-ի կողմից, Կոտայքի մարզ, գ. Ֆանտան, 4-րդ փողոց, տուն հ.19) և Դավիթ Ահարոնյանի (անձնագիր AN 0215477 տրված 27.07.2012թ. 001-ի կողմից, Կոտայքի մարզ, գ. Ֆանտան, 4-րդ փողոց, տուն հ.19) կողմից ինքնակամ իրականացրած 311.52 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական) ճանաչել օրինական։
2.Ընդունել ի գիտություն, որ.
1)կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2)շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3.Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի  N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 1619904 (մեկ միլիոն վեց հարյուր տասնինը հազար ինը հարյուր չորս) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2)իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
4.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5.Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանը։

                    
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ