Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.03.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  

819-Ա 06.03.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 07-Ի Հ.382-Ա  ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները, վարչական շրջանի գոտևորման նախագիծը և տարածքում փաստացի ձևավորված նոր քաղաքաշինական իրադրությունը, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Երևան» տարածքային ստորաբաժանման 01/03/2018թ. «Գույքի նկատմամբ իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» հ.Կ-26/02/2018-1-0444 որոշումը.
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի փետրվարի 07-ի «Ինքնական կառույցի օրինականացման մասին» հ.382-Ա որոշումը լրացնել 2.1-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
«2.1. Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ հողամասի գործառական նշանակությունը  սահմանել հասարակական կառուցապատման»:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝ Հ.Մուրադյանի վրա։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ