Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.03.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  

822-Ա 06.03.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի Հ.5915-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
   

       
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 26.12.2017թ. 20-ել-1300 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2012 թվականի օգոստոսի 20-ի «Երևանի Շիրակի փողոցի հ.32/1 բնակելի տան և հողամասի նկատմամբ Տոսն Մաջոյի Սադոևի, Զոզան Հասանի Ալիյանի իրավունքները վերականգնելու, 6.7քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.5915-Ա որոշման.
1)վերնագրից հանել «,6.7քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միրոցով օտարելու մասին» բառերը.
2)նախաբանում «306.7» թիվը փոխարինել «295.76» թվով.
3)1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«1.վերականգնել Երևանի Շիրակի փողոցի հ.32/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Տոսն Մաջոյի Սադոևի, Զոզան Հասանի Ալիյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 295.76քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ
4)Ուժը կորցրած ճանաչել 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերը
«1.1 Վերականգնել Երևանի Շիրազի փողոցիՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Շիրակի փողոցի հ.32/1 հասցեի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։»
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ