Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

06.03.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ  

824-Ա 06.03.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018  ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի Հ.154-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

           
Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ գույքի նկատմամբ  իրավունքի /սահմանափակման/ պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին հ.Կ-15/02/2018-1-0393 որոշմամբ.
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունվարի 22-ի <<Արմենակյան փողոցի 1-ին նրբանցքի հ.13 հասցեում գտնվող հողամասի հատկացման հիմքերը վերականգնելու և հատակագիծ թողարկելու մասին>> հ.154-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1)որոշման 2-րդ պարբերությունից հանել «սեփականության և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 11.07.2017թ. վկայագրերը» բառերը.
2)որոշման 2-րդ կետում ավելացնել «և Ալեքսանդրիա Պետրոսյանին» բառերը:
2.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
3.Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ